Բենինում ավելի քան հարյուր երեխաներ` 4-ից 20 տարեկան, մահացել են անհայտ հիվանդությունից: Գիտնականներն առայժմ չեն կարողանում պարզել հիվանդության պատճառը, որ սկսվել է մեկ ամիս առաջ:
«Ռոսբալտի» փոխանցմամբ, ամենից շատ տուժել է Դեկին քաղաքը Դանգբո շրջանում, որ գտնվում է երկրի տնտեսական մայրաքաղաք Կոտոնայից 50 կմ դեպի հարավ-արեւելք: Վարակվածների մոտ ուժեղ փսխոց եւ արնահոսություն է նկատվում: Առկա տվյալներով, հիվանդությունը շատ արագ է զարգանում, առաջին նախանշաններից մինչեւ մահ կարող է տեւել մոտ 24 ժամ: Որոշ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Դեկինի վիճակը, ըստ լրագրողների, մոտ է խուճապայինին: Տեղացիները ոչինչ չգիտեն մահացու հիվանդության մասին, եւ այն դժոխքի պատիժ են համարում:




























