Թուրքիայի Սամսուն նահանգի Աթաքումի շրջանում ոստիկանության ջոկատները ձերբակալել են կեղծ մուտքի վիզաներով երկիր մտած եւ մարմնավաճառությամբ զբաղվող 4 օտարերկրացի կանանց։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Սամսունի նահանգաին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել մարմնավաճառությամբ զբաղվող խմբի վերաբերյալ եւ գործողություններ իրականացրել Սամսունի Աթաքումի շրջանի բարերում եւ զվարճանքի վայրերում:

Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են 4 օտարերկրացի կանայք, որոնք կեղծ մուտքի վիզաներով Թուրքիա են մտել եւ զբաղվել մարմնավաճառությամբ։

Ձերբակալված 4 կանանցից մեկը հայաստանցի, 42-ամյա Գ.Մ.-ն է։ Մյուս ձերբակալվածները Ուզբեկստանի քաղաքացիներ են։

Ձերբակալված կանայք հետաքննական գործընթացից հետո կարտաքսվեն Թուրքիայից։