Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ռուսաստանի նախկին վարչապետ Վլադիսլավ Սուրկովին առաջարկել է դառնալ Չեչնիայի նախագահ, մայիսի 28-ին հայտարարել են լրատվամիջոցները:
«Եթե անգամ Սուրկովին նստեցնեն, ես կաջակցեմ նրան, նա իմ եղբայրն է: Նա մեզ համար շատ բան է արել», - իր Twitter-ում Քադիրովի խոսքերն է մեջբերել լրագրող Ռոման Դոբրոխոտովը:
Սուրկովն իր հերթին Քադիրովի առաջարկը «շատ հետաքրքիր» է անվանել, սակայն հարգալից կերպով հրաժարվել է. «Աշխատանքի շատ առաջարկներ կան, մտածում եմ: Չի կարելի առաջին իսկ առաջարկին համաձայնել, չէ՞»,– ասել է Սուրկովը «Ինտերֆաքսին»:
Հիշեցնենք, Սուրկովը հրաժարականի դիմում էր գրել մայիսյան կատարողականի վերաբերյալ նախագահական խորհրդակցությունից հետո, որի ընթացքում Պուտինը քննադատել էր կառավարության աշխատանքը:



























