Վրաստանի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել Հարավային Օսիայի սահմանի փշալարերի կապակցությամբ: Ըստ վրացական կողմի` ռուս սահմանապահները փշալարն անցկացրել են Ցխինվալի շրջանին սահմանակից գյուղերի մոտով: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն նախօրեին հայտնել է, որ մտադիր են Ռուսաստանին նոտա ուղարկել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:
Միաժամանակ, հարավօսական «Օսինֆորմ» գործակալությունը մեջբերում է հարավօսական կողմի ներկայացուցիչ Հոխ Գագլոյտիի հայտարարությունը, որտեղ ասված է, որ փշալարն անցկացրել են Հարավային Օսիայի սահմանային ծառայությունները, եւ ՌԴ-ին այս հարցում հիշատակելը միանգամայն անտեղի ու անհեթեթ է:



























