Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը` «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, մայիսի 28-ին ի նշան բողոքի հրաժարվել է ներկա գտնվել խորհրդարանի լիագումար նիստին: Այդ մասին հայտնել է փոխխոսնակ, Ազգային շարժման առաջնորդներից Գեորգի Բարամիձեն:
«Վրաստանի իշխանությունները պատմության մեջ աննախադեպ վճիռ են կայացրել` ընտրելով քաղաքական հետապնդման, սպառնալիքների, վրեժի ուղին, եւ ձերբակալել են երկրի նախկին վարչապետին` հիմնական ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղարին (Վանո Մերաբիշվիլի): Այդ պատճառով Ազգային շարժումը եւ մեր համակիրները պատրաստվում են բողոքի տարբեր միջոցների դիմել: Այսօր մեր փոքրամասնությունը ներկա չի գտնվի խորհրդարանի լիագումար նիստին», - հայտնել է Բարամիձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Իվանե (Վանո) Մերաբիշվիլին եւ Կախեթիայի նահանգապետ, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիիլն մայիսի 21-ին ձերբակալվել էին «Ազգային շարժման» համախոհների համար կեղծ աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաեւ Սեւ ծովի ափին շքեղ առանձնատան յուրացման մեղադրանքով: Բացի դրանից, ավարտվում է եւս երկու դրվագների քննությունը:




























