Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական համերգին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը անկախություն ձեռք բերեց, որը ցավոք 2,5 տարվա կյանք ունեցավ: