Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Նովոպավլովսկ քաղաքի 18-ամյա բնակիչը ձերբակալվել է եւ մեղադրվում է սարսափելի դաժանությամբ հանցագործություն գործելու մեջ:

 

Երիտասարդը բռնությամբ փորձել է ստիպել իր ծանոթ 15-ամյա աղջկան սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում է ստացել: Մերժումը տղային կատաղության է հասցել, որն էլ խոսքից անցել է գործի՝ ծեծելով աղջկան: Ծեծից աղջիկն ուշագնաց է եղել, որից հետո երիտասարդը բռնաբարել, ապա փորձել է խեղդամահ անել նրան: Մտածելով, որ աղջիկը մահացել է, հանցագործը որոշել է վերացնել հանցագործության հետքերը՝ անգիտակից աղջկա մարմինը չոր խոտերով ծածկելով եւ հրկիզելով:

Սակայն աղջիկը հրաշքով ողջ է մնացել եւ բուժման նպատակով այժմ գտնվում է Մոսկվայում, իսկ նրա՝ այդպես էլ չկայացած մարդասպանը ձերբակալված է: Ինչպես հայտնում է НТВ.-ն, երիտասարդի տան զննման արդյունքում հայտնաբերվել է աղջկա արյունոտված հագուստը: Երիտասարդի դեմ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի «բռնաբարություն» եւ «մահափորձ» հոդվածներով: