Հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տարբեր երկրների կամ մարմինների կողմից գրեթե դադարել է: Այդ մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշնյանը՝ 2012 թ. պետական բյուջեի կատարողականի շրջանականերում հարց ուղղելով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին;

Ն. Փաշինյանի տեղեկացմամբ՝ մինչ այդ գրեթե ամեն տարի որեւէ երկիր կամ նահանգ ճանաչում էր ցեղասպանությունը, իսկ ֆուտբոլային դիվանագիտությունից հետո դա արել է միայն Շվեդիան՝ 2010 թ.: «Իրո՞ք ֆուտբոլային դիվանագիտությունը վիժեցրել է Ցեղասպանության ճանաչումը»,- հարց ուղղեց Ն. Փաշինյանը:

Շ. Քոչարյանը պատասխանեց, որ մինչ 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղել էր, որպես արդյունք Թուրքիայի դիվանագիտական ջանքերի՝ Թուրքիան պատճառ էր բերում այն, որ Հայաստանն ու Թուրքիան իրենք պետք է երկխոսեն այս հարցում: Շ. Քոչարյանի՝ ներկայում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ որեւէ բանակցություն չի ընթանում, ու Թուրքիան չի կարող շահարկել այդ փաստարկը: Իսկ հայ-թուրքական արձանագրություններից հետ կանգնողը եղել է Թուրքիան: «Եթե իրենց ձեռնտու լիներ, հետ չէին կանգնի»,- ասաց Շ. Քոչարյանը: