Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը ոստիկանների կողմից ակտիվ կիրառվող արցունքաբեր գազի մասին բրուշյուր է հրապարակել, որի կազմին տեղադրել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը՝ «Գազմեն» գրությամբ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից պատրաստված բրոշյուրում ներկայացվել է, թե ինչ է արցունքաբեր գազը, դրա վնասներն առողջության վրա, թե ինչպես կարելի է պաշտպանվել դրանից եւ վերջին մեկ տարվա ըթնացքում արցունքաբեր գազի հետ կապված դեպքերը։
Բրոշյուրում նշվել է, որ Թուրքիայում ոստիկանության կողմից արցունքաբեր գազն օգտագործվում է եվրոպական մի շարք կոնվենցիաների կետերի խախտումով, ինչի պատասխանատուն իշխող կուսակցություն է՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։





























