Թուրքիայի Ուրֆա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում քաղաքացիները հանգիստ հետեւել են , թե ինչպես է աշխատանք չգտած երիտասարդն ինքնասպանության փորձ կատարում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ փողոցով անցնող 19-ամյա Մահմուդ Շ.-ն հանկարծակի հանել է վերնաշապիկը եւ դանակով սկսել իրեն վնասել՝ սպառնալով ինքնասպան լինել։ Տղայի խոսքերից հայտնի է դարձել, որ նա աշխատանք չի կարողանում գտնել, ինչի հետեւանքով իր սիրած աղջիկն իրենից երես է թեքել։

Այն ընթացքում, երբ տղան դանակով վնասում էր իրեն, շուրջը հավաքված քաղաքացիներին հարեւանությամբ գտնվող սրճարանից թեյ էին հյուրասիրում, իսկ քաղաքացիներն էլ ըմպում էին թեյը եւ այնպես նայում տղային, կարծես հետաքրքիր ֆիլմ էին ցուցադրում։

Տղայի ընկերոջը հաջողվել է համոզել եւ դանակը ձեռքից վերցրել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։