Գազի թանկացման բեռը պետք է կրի ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլեւ գազատրանսպորտային օպերատորը` «Հայռուսգազարդը»: Մայիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով հուլիսի 1-ից գազի թանկացման փաստը:
«Հայաստանի կառավարությունը խոստանում է սուբսիդավորել գնի բարձրացումը, բայց ինչո՞ւ բեռի մի մասը չի ստանձնում գազային օպերատորը: Պետական միջոցներն անսահման չեն»,- ասել է Մակարյանը: Ինչ վերաբերում է բիզնեսին, յուրաքանչյուր ձեռնարկատեր, տարեկան պլան կազմելով պետք է հնարավորության չափով տեղեկացված լինի արտաքին գործոնների մասին, հատկապես այնպիսի կարեւոր գործոնի, ինչպիսին է գազի թանկացումը: «Գազի թանկացման ծրագրերի մասին պետք է ժամանակին հայտնեին»,- կարծում է Մակարյանը:
Նշենք, որ հուլիսի 1-ից Հայաստանում 1 խմ գազի գինը 132 հազարից հասնելու է 221 հազար դրամի (ամսական 10 հազար խմ-ից քիչ օգտագործողների համար) եւ 243-ից 392 դոլար խոշոր սպառողների համար: հուլիսի 1-ից ռուսական գազը սահմանին կթանկանա 180-ից 270 դոլար հազար խմ-ի համար:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























