Մայիսի 30-ին, ժամը 10.45-ին, «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:

Մայիսի 30-ին, ժամը 19.40-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: