Մայիսի 30-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 46-ամյա Ռաֆիկ Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 29-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:



























