«Յունիբանկի» քարտապանների համար գործող զեղչերի եւ արտոնությունների «Մագնիս» ծրագրի գործընկերների քանակը շարունակում է ավելանալ: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից;

Զեղչային բացառիկ առաջարկների աճը պայմանավորված է ծրագրի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ ինչպես  բանկի հաճախորդների,  այնպես էլ` գործընկերների կողմից: Մայիսին «Մագնիս» ծրագրին միացել են 12 նոր գործընկերներ` հայտնի խանութներ եւ սպասարկման կենտրոններ, որոնք «Յունիբանկի» քարտապաններին կտրամադրեն մինչեւ 40% զեղչեր: Նոր գործընկերներն են`

• կանանց պայուսակների, ներքնազգեստի եւ պարագաների Lollipops եւ Eak խանութները,

• Kenguru, Rudy’s Toys եւ Baby Goods մանկական խանութները,

• հուշանվերների եւ դեկորատիվ պարագաների Flower Decor խանութը,

• Lion հարսանյաց սրահը,

• խոհանոցային պարագաների Zepter խանութը,

• «Կիտ» կահույքի սրահը,

• անվտանգության համակարգերի Universal Systems մասնագիտացված խանութը,

• «Ջերմաէներգո» շինարարական ընկերությունը,

• JH Dent ատամնաբուժական կլինիկան: 

Ներկայումս «Մագնիս» ծրագիրն իր մեջ ներառում է մոտ 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 խանութ-սրահներով եւ սպասարկման կետերով: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` «Յունիբանկի» ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված «Magnis» հատուկ նշանը: