Ընթացիկ տարում բնակարանների շաուկայում արմատական փոփոխություններ են կատարվել` նախկին տարիների միտումների համեմատ: Մասնավորապես բնակարանների եւ առանձնատների միջին շուկայական գներն աճել են...

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` ընթացիկ տարվա ապրիլին երկրում գրանցվել է առանձնատների առքուվաճառքի 411 գործարք, 87-ը` Երեւանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գործարքների թիվն աճել է 17,1%-ով, իսկ մայրաքաղաքում նվազել է 17,9%-ով:

Պաադոքս է, բայց փաստ, որ Երեւանում առանձնատների գնողունակ պահանջարկի նվազման պարագոյում, դրանց մեկ քմ-ի միջին շուկայական գինն աճել է 15,4 հազ. դրամով կամ 5,7%-ով:

Ինչ վերաբերում է մարզերում գործարքների աճին, ապա դա անուղղակիորեն վկայում է  միգրացիայի աճի մասին: Ի դեպ, եթե դիտարկենք  Հայաստանի  40-ից ավելի քաղաքներում անշարժ գույքի հետ կապված պատկերը, ապա  բոլոր քաղաքներում առանձնատների շուկայական գները բարձրացել են:

Հարկավոր է հաշվի առնել մեկ այլ նրբություն եւս` կախված դոլարի 6,2% -ով ամրապնդման հետ: Այն վայրերում, որտեղ առանձնատների միջին շուկայական գնի աճի տեմպը զիջել է դոլարի ամրապնդման տեմպին, բնակարանները արտարժույթով էժանացել են:

Ստորեւ ներկայացված գծապատկերում բերված են 2012-2013 թթ. ապրիլին  Երեւանի վարչական շրջաններում ստանդարտ առանձնատան (250 քմ տարածք` ներառյալ 400քմ տնամերձ)  միջին շուկայական գները: Ցուցանիշները ներկայացված են թե դրամով, թե դոլարով:

Ալբերտ Խաչատրյան