ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունեց Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ Աբբահայր Տեր Եղիա Ծայրագույն վարդապետ Քիլաղպեանին

Հայաստանի սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն, այսօր՝ մայիսի 31-ին, ընդունել է Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ Աբբահայր Տեր Եղիա Ծայրագույն վարդապետ Քիլաղպեանին եւ Ավանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հոգեշնորհ Սերովբե վարդապետ Չամուրլյանին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում ձեռագիր մատյաններ, վավերագիր նյութեր եւ արժեքավոր այլ փաստաթղթեր թվայնացնելու նպատակով սարքավորումներ ձեռք բերելու համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 53 500 000 ՀՀ դրամի օժանդակության ապահովման հարցը: