«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 31-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417,50 դրամ; Այսպիսով՝ երկօրյա աճից հետո դոլարի փոխարժեքը գործնականում մնացել է անփոփոխ:
Բորսայում այսօր վաճառվել է 5,1 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը հիմնականոմ կայունացել է 416-418,5 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ՝ եվրոյի գոտու գործազրկության մակարդակի աճի պատճառով: Վերջին հրապարակումները ցույց են տալիս, որ եվրոյի գոտում ապրիլին գործազրկության մակարդակը կազմել է 12,2%՝ նախորդ ամսվա 12.1%-ի համեմատ: Ներդրողների մոտ այդ հանգամանքը մտավախություններ է առաջացրել եվրոյի գոտու տնտեսական աճի հեռանկարների առումով: Եվրոն այսօր սակարկվել է 1.298 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.5893 ռուբլի: Դոլարը մի փոքր թանկացել է ռուբլու նկատմամբ:



























