Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է լուսանկարչական մրցույթ «Հայաստանի վայրի թռչունները» խորագրով բոլոր սիրողական եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար:
Մրցույթի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը թռչունների մասին եւ հետաքրքություն առաջացնել թռչնադիտարկման եւ վայրի թռչունների նկատմամբ: Մրցույթն անց է կացվում 3 անվանակարգերում`
1) Թռչունների վարքը, որտեղ լուսանկարչից պահանջվում է ցուցադրել թռչնի դինամիկ վարքը (թռիչք, վազք),
2) Թռչուններն իրենց կենսամիջավայրում` այս անվանակարգում կարեւոր է լուսանկարի գեղարվեստական կողմը՝ կոմպոզիցիայի ընկալումը, լուսանկարի գունային լուծումը,
3) Քաղաքային թռչուններ, որտեղ կարեւոր է ներկայացնել, թե ինչպես է թռչունը հարմարվում շրջակա միջավայրին, մարդկանց հարեւանությանը եւ քաղաքային պայմաններին:
Մրցույթի կանոններին առավել մանրամասն տեղեկանալու համար այցելել www.aspbirds.org: Մրցույթը ավարտվում է 2013թ.-ի հուլիսի 31-ին: Լուսանկարներն ուղարկել Հայաստանի թռչունների պահպանման միության էլ. հասցեով` [email protected]:




























