Ռոստովում երկու քթով, 4 աչքով եւ երկու բերանով կատու է ծնվել: Կենդանաբանների խոսքով՝ մուտացիայի պատճառ կարող է լինել կենդանիների համար նախատեսված կերը:

Կատվին անվանակոչել են Յանուս՝ հինհռոմեական պանթեոնի երկու երես ունեցող աստծո անունով, հաղորդում է LifeNews.ru-ն:

«Նա երկու բերան, երկու քիչ եւ 4 աչք ունի: Երբ նա մլավում է, երկու ձայն է գալիս: մենք անհանգստանում ենք կատվի համար, քանի որ նա չունի ծծելու ռեֆլեքս եւ մենք նրան կերակրում ենք պիպետկայով»,-պատմել է կատվի տերը՝ Տատյանա Վիշլովան:

Մասնագետները ստուգել են կատվիկին եւ պարզել, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում: