Հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Առաջին քայլեր» խորագիրը կրող համերգ եւ ցուցահանդեսի բացում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Համերգային ծրագրին մասնակցում են Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/, ինչպես նաեւ՝ Յանա Դարյանը /ալտ/, Տիգրան Մաթեւոսյանը /ջութակ/ եւ Արմեն Հովակիմյանը /կոնտրաբաս/:
Ցուցահանդեսում կներկայացվեն Վիգեն Մնոյանի լուսանկարչական աշխատանքները:




























