Թբիլիսիում մայիսի 17-ին ի պաշտպանություն նույնասեռականների ակցիայի վրա հարձակման մեջ կասկածվող վրացի հոգերոականներ Անտիմոզ Բիչինաշվիլին եւ Իոտամ Բասիլաեն ԼԳՏԲ ակցրայի ժամանակ իրենց վարքը պացատրել են «Աստծո կամքով»:
«Մեզ մեղադրում են այդ ակցիան խափանելու եւ ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ, բայց դա այդպես չէ: Մենք կազմակերպիչներ չէինք, ամեն ինչ ինքնաբուխ է եղել: Երեւի դա Աստծո կամքն էր եւ եթե ինչ-որ մեկը կազմակերպել է, ապա դա Հիսուս Քրիստոսն է եղել»,-հայտարարել է Բիչինաշվիլին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների եւ գեյ-շքերթը տապալելու համար մեղադրել են երկու հոգեւորականի՝ Սուրբ Երրորդության տաճարի վարդապետ, հայր Անտիմոզ Բաչինաշվիլիին եւ Իոն-Թորնիկե Էրիսթավիի կանանց մենաստանի վանահայր Իոտամ Բասիլին:
Նրանց մեղադրել են «հավաքներ անցկացնելու իրավունքը ոտնահարելու համար», հայտնում է «Նովոստի Գռուզիան»: Նշված անձինք ձերբակալվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 17-ի դեպքերի առնչությամբ ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնք մասնակցել են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների միկրոավտոբուսի վրա հարձակմանը: Ձերբակալվածներ Գիգա Կ.-ին, Զուրաբ Չ.-ին, Ամիրան Մ.-ին եւ Բեկ Ֆ.-ին մեղադրել են խուլիգանության եւ ոստիւկանությանը չենթարկվելու մեջ: Արդյունքում դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել միայն խուլիգանության հոդվածով եւ 100-ական լարի (60 դոլար) տուգանք նշանակել, որից հետո նրանց ազատ էին արձակել:




























