Այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի 166 դպրոցի շրջակայքից «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա Ստեփան Հակոբյանը ու 18-ամյա Սերգեյ Աղաջանյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:

Ըստ տեղեկությունների`  երիտասարդները վիճաբանել են, որն ավարտվել է դանակահարությամբ: Հիվանդանոցից հայտնեցին, որ այժմ տղաներին վիրահատում են: Դպրոցի տնօրեն Մարգարիտ  Քուշկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այդ երեխաները իրենց դպրոցի սաներ չեն: