Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 18.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Եդեսիա գյուղի բնակիչ 33-ամյա Հակոբ Կիրակոսյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների`տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: