Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 00.40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Վանտյան փողոցից բերման են ենթարկել 22-ամյա Դիանա Ղ.-ին, որը ապրիլի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրանից մեկ օր առաջ, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 43-ամյա Մարատ Խ.-ն, որը մայիսի 31-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: