Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի սաներին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կենտրոնի բակում տեղադրված խաղային ատրակցիոններն ու մարզասարքերը քաղաքապետի խոստացված նվերն էր, որոնք լրացնում են մանուկների տոնական ուրախ տրամադրությունը:

«Երեխաների աջակցության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ընգծել է, որ խաղերն ու մարզասարքերը կարեւոր են տարիքային բոլոր խմբերի երեխաների մարզական առօրյայի լիարժեք կազմակերպման համար:

Երեխաները իրենց հերթին ոգեւորությամբ նշել են, որ ամեն առավոտ սիրով կմարզվեն`  առողջ եւ ամրակազմ լինելու համար: «Երեւան ջուր» ՓԲԸ կողմից էլ կենտրոնի վերանորոգված մասնաշենքին նվիրաբերվել է գունագեղ փափուկ գույք:

Օրվա առթիվ կենտրոնի բակում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում երեխաները  կավճանկարչությամբ են զբաղվել, նաեւ ցուցադրել իրենց ձեռքի աշխատանքները: