Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երեւանի ծննդատներ են այցելել Երեւանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։

Քաղաքապետի անունից շնորհավորելով մայրիկներին եւ նրանց ընտանիքներին՝  Երեւանի քաղաքապետարանի առողջապության վարչության պետի տեղակալ Օլգա Վարդանյանը նշել է, որ տոնական օրերը լրացուցիչ եւս մեկ առիթ են փաստելու քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հոգածությունը հայ մայրերի ու երեխաների նկատմամբ։