Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների եւ քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաեւ մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: Պաշտպանության նախարարության հրավերով տոնական միջոցառմանը մասնակցել են նաեւ ավելի քան 50 սիրիահայ երեխաներ իրենց ծնողների հետ:



























