Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը հունիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են պաշտպանական ոլորտի աշխատանքներին առնչվող թեմայով խորհրդակցությանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:

Զեկույց-հաշվետվությունների ընթացքում բարձրաստիճան զինվորականները ներկայացրել են ՀՀ զինված ուժերի զորամասերում սպառազինության եւ միջոցների համալրման, արդիականացման եւ վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման, գնումների գործընթացի բարելավման, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների կանխարգելման, տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի, ինչպես նաեւ իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ: