Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունիի շրջանի Շեխեր գյուղ եւ դիտել այնտեղ կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է հանրապետության գյուղական բնակավայրերում նման միջոցառումների կազմակերպումը` հավելելով, որ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացումը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության առանցքային բաղադրամասերից մեկը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին` միջոցառմանն աջակցելու համար:
Նախագահին ուղեկցում էին կառավարության սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը եւ պաշտոնատար այլ անձինք:




























