Բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչություն վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել է 1.31մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված 1 դեպքի համար հաշվարկվել է 1200.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Կենսաբազամզանության հողերի թափոնների վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանք 2 որոշում եւ հաշվարկվել է 20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Առգրավվել են ձկնորսության պարագաներ եւ վայրի թռչուն (տափաստանային ճուռակ): Թռչունը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի կենդանաբանական այգի:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 12 հատ ձկնորսական ցանց, 198 հատ /45կգ/ «կարաս» տեսակի ձուկ: Ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, իսկ 5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Կառնուտի ջրամբար:
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 21 հատ «սիգ» տեսակի ձկները հանձնվել են «Զատիկ» մանկատուն ՊՈԱԿ:
Ընդհանուր առմամբ՝ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.74մլն.դրամ գումար:



























