Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Ինեբոլուի երիտթեւի առաջնորդ Ֆերհաթ Քուփօղլուն Twitter-ում գրել է, թե «Գեզի» այգու քնդման շուրջ բանավեճի համատեքստում գրել է, թե իրենք Աթաթուրքի դամբարանն էլ կքանդեն։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Ֆերհաթ Քուփօղլուի հայտարարությունը թուրք հասարակության մեջ խիստ հակազդեցություն է ունեցել, ինչի հետեւանքով նա ստիպված է եղել հրաժական տալ։

Հիշյալ սկանդալային դեպքի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել իշխող կուսակցության Ինեբոլուի շրջանի ղեկավարը՝ հայտնելով, թե Ֆերհաթ Քուփօղլուի հայտարարությունը չի ներկայացնում կուսակցության տեսակետը։