Հայաստանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքի առթիվ:  Դրա մեջ, մասնավորապես, նշվում է. «2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետիեւ235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի  գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալուեւևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:

Նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, 02.06.2013թ. որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ  ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվելեւառգրավվել են մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններեւայլ անհետաձգելի քննչական գործողություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետիեւ235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը եւ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:

Դեպքին նախորդող եւ հաջորդող իրադարձությունների առընչությամբ այլ անձանց, գործողություններին` անկախ նրանց պաշտոնից կամ զբաղեցրած դիրքից, դեպքին առնչվող կամ այլ հանցավոր հնարավոր գործողություններին ներգրավվածության պարագայում կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչի մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը: 

Նախաքննությունը  շարունակվում  է:

Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը,  ՀՀ ՊՆ քննչական ծառայության եւ այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ձեռնարկել եւ ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտնում են դատախազությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետի տան մոտ հունիսի 2-ին սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին`  19-ամյա Տիգրան Սուրենի Խաչատրյանը: Գործի շրջանակներում ձերբակալված է նաեւ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: