Հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել է մայթեզրին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը` 22-ամյա Կարեն  Ղազարյանը,  տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրականում Կապան քաղաքի բնակիչ` 23-ամյա Էմին Գ.-ն վարելով իրեն պատկանող նշված ավտոմեքենան՝ Սպանդարյան փողոցում  բախվել է ճանապարհի աջ մայթեզրին եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր Կարեն  Ղազարյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Էմին Գ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել  խոստովանական ցուցմունք:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 242 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: