Ազատամարտիկ եւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մտադիր է շուրջօրյա նստացույց սկսել՝ ի պաշտպանություն ազատամարտիկների արժանապատիվ կյանքի:
Հայտարարությունում նշվում է.
«Ես` ազատամարտիկ եւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, ս.թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչեւ հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երեւանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց` ի պաշտպանություն ազատամարտիկների եւ զինծառայողների արժանապատիվ կյանքի»:




























