Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքում են երկրի ԶՈւ սպառազինություններում «Իսկանդեր М» համալիրի առկայության մասին ենթադրությունները: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցին ասաց , որ «Հայաստնի ԶՈԻ սպառազինությունում նման զենք չկա»:
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով ՊՆ-ից արտահոսքին, հաղորդել էին, որ ռուսաստանյան ռազմաբազայում կան նման համալիրներ: Այս կապակցությամբ թղթակիցը դիմել էր ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանին` խնդրելով մեկնաբանել տվյալ տեղեկությունենրը:
Փորձագետի կարծիքով` նման սպառազինությունը ռուսական բազային անհրաժեշտ է մի շարք հանգամանքերի հետ կապված: Առաջին հերթին, տրածաշրջանային հարեւանները` Թուրքիան, Իրանը եւ, անգամ տեղեկություն կար Ադրբեջանի մասին, նման սպառազինություն ունեն: Ինչպես նշեց փորձագետը, Սիրիայի փորձը ցույց է տալիս Ռուսաստանի շահերը շոշափելու դեպքում հապաղման վտանգի մասին. «Այդ իմաստով վերոնշյալ համալիրների մատակարարումը բազա միանգամային տեղին է»:




























