Գլենդելում չորեքշաբթի օրը սպանված Արա Տերունյանը «Արարատ բանկի» աշխատակիցը չէ: «Արարատ բանկից» NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Արա Տերունյանը ներկայումս իրենց աշխատակիցը չէ, այլ 6-7 տարի առաջ աշխատել է որպես «Արարատբանկի» տնօրենի տեղակալ:
Հիշեցնենք, որ Արա Տերունյանը սպանվել էր ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում Նորդ Հոլիվուդ թաղամասում, երբ կնոջ հետ իր «Լեքսուս SUV» մակնիշի մեքենայում նստած սպասում էր բժշկին: Սեւամորթ մարդասպանը մոտեցել եւ կրակոց է արձակել Տերունյանի ուղղությամբ, այնուհետեւ մեքենայով հեռացել դեպքի վայրից: Տերունյանի ընկերը՝ Հովիկ Դադասյանը «Glendale News Press»-ին հայտնել էր, թե նա ժամանակին աշխատել է նաեւ Հայաստանի կենտրոնական բանկում:
Հիշեցնենք, որ «Արարատբանկի» սեփականատերը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է:



















