Ի հաշիվ ակտիվ վարկային քաղաքականության եւ վարկային պորտֆելի համեմատաբար  բարձր որակի` բանկերին 2012 թ. հաջողվել է ապահովել բավարար շահութաբերություն: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության հաշվետվությունում (2012 թ., տարեկան): Բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 42.4 մլրդ դրամ, ընդ որում` շահույթով են աշխատել 18 բանկ, իսկ վնասով` 4 բանկ:

Նախորդ տարվա համեմատ՝ բանկային համակարգի շահութաբերությունն ըստ ակտիվների (RՕA) եւ շահութաբերությունն ըստ կապիտալի (RՕE) ավելացել են համապատասխանաբար 0.1 եւ 1.4 տոկոսային կետով ̈ կազմելով համապատասխանաբար 1.9% եւ 11.2%: Ըստ ԿԲ գնահատումների՝ ՀՀ բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշների ձեւավորված մակարդակը շատ մոտ է ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների ցուցանիշներին: