Այս տարվա վերջից Սիրիան տարեկան 1 մլրդ խմ ադրբեջանական գազ է ստանալու: Այդ մասին համաձայնությունը, ըստ APA գործակալության, ձեռք է բերվել Դամասկոսում ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը:
Ներկայումս բանակցություններ են ընթանում գազի գնի եւ տարանցման վերաբերյալ:
Այդ նպատակով արդեն միացվել են Թուրքիայի եւ Սիրիայի գազային ցանցերը:



























