Իրանցի զինվորականները առաջիկայում նոր սերնդի ավիացիոն ռումբերի փորձարկումներ են անցկացնելու: Այդ մասին, ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, նախօրեին հայտարարել է Իրանի բանակի ՌՕՈՒ-ի հրամանատար, գեներալ Հասսա Շահսաֆին:

«Կասսեդ-2 „խելացի“ ռումբերի նոր սերունդը, որի նախորդը՝ Կասսեդ-1-ը , գտնվում է Իրանի բանակի սպառազինության մեջ, փորձարկվելու են արդեն առաջիկայում»,- նկատել է Շահսաֆին:

Գործակալության տվյալներով, ռումբն ունի մեծ հեռահարություն, թիրախի խոցման ճշգրտություն եւ ավերիչ մեծ ուժ՝ իր նախորդի համեմատությամբ: