Երկու մարդ են ձերբակալվել Լոնդոնի Selfridges խանութի վրա հարձակման կասկածանքով: Հանցագործները ներխուժել էին Օքսֆորդ սթրիթում գտնվող առեւտրի կետ եւ կացիններով սպառնալով՝ առեւանգել բազմաթիվ զարդեր եւ ժամացույցներ:
Ըստ ականատեսների՝ կասկածյալները դեպքի վայրից փախուստի դիմելիս ընկել էին մոպեդից: Նրանցից մեկը մոտոցիկլավարի համազգեստով է եղել, մյուսը՝ արաբի հանդերձանքով: Երկուսի ձեռքին էլ մարզական պայուսակներ են եղել: Ոստիկաններին հաջողվել է բռնել գողերին: Ականատեսները հայտնում են, որ ձերբակալության ժամանակ կասկածյալներից մեկն սկսել է բղավել եւ փորձել է հարվածել ոստիկաններին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ձերբակալված տղամարդկանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է The Daily Telegraph-ը: Իրավապահ մարմինները սկսել են կատարվածի քննությունը: Ոստիկանները հայտնում են, որ դեռ չգիտեն, թե որքան մարդ է մասնակցել կողոպուտին:
Նշենք, որ Twitter-ի միկրոբլոգներում անմիջապես կատարվածից հետո հայտնվել են ականատեսների բազմաթիվ գրառումներ, որոնք տարբերվում են իրարից: Որոշ օգտվողներ գրում են, որ հանցագործները վեցն են եղել եւ որ նրանք ոչ միայն կացիններով են զինված եղել, այլեւ հրազենով:


























