Բրիտանացի գիտնականները կասկածելի ոչինչ չեն գտել ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Պերեպելիչնիի մահվան մեջ: Գործարարը մահացել էր 2012թ. նոյեմբերին` Լոնդոնի արվարձանում գտնվող իր տանը: Ավելի վաղ նրա մահը կասկածներ էր հարուցել, քանի որ նա Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան գործով վկա էր:
Հաղորդվում է, որ մահից առաջ նա վազում էր: Դին գտել են Վեյբրիջի իր տանից ոչ հեռու: Հետաքննության շրջանակներում երկու դիահերձում է իրականացվել, նաեւ երկու թունաքիմիական փորձաքննություն, հաղորդում է The Guardian-ը: Դրանց արդյունքները հանձնվել են քննիչներին:
Պերեպելիչնիի հանկարծակի մահը կասկածներ էր հարուցել, թե նա կարող էր ցուցմունքներ տալ Մագնիտսկիի գործով: Վերջինս մահացել էր 2009թ. ռուսական բանտում: Պերեպելիչնին Մեծ Բրիտանիա էր արտագաղթել Մագնիտսկիի մահից անմիջապես հետո:

























