«Կոնգրես» հյուրանոցի բաց սրահում հունիսի 7-ին կայացել է հանդիսավոր արարողություն` նվիրված Մեծ Բրիտանիայի  ազգային տոնին՝ ՄԹ Թագուհու ծննդյան օրվան:

Արարողությանը մասնակցել են դիվանագիտական առաքելությունների ներկաայցուցիչներ, պատգամավորներ, Հայաստանի ԱԳՆ, նաեւ բիզնես-շրջանակների ներկայացուցիչներ:

Իր ուղերձում դեսպան Ջոնաթան Էյվսը նկատել է, թե Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի կապերն ավելի ամուր են դառնում: «Դրա գագաթնակետը դարձավ Ուելսի արքայազն Չարլզի այցը Հայաստան անցած ամիս»,- ասել է դեսպանը: Նա նկատել է, թե Հայաստանն ու Բրիտանիան Եվրոպայի երկու ծայրերում գտնվող երկրներ են: «Մենք ավելի մոտ ենք դառնում եւ ընդհանուր արժեքներ ենք կառուցում քաղաքական, տնտեսականեւ մշակութային կապերը զարգացնելու պարտավորությունների հիման վրա»,- ասել է նա:

Որպես հաջող համագործակցության օրինակ դեսպանը նշել է Թոնի Այոմիի երգը, որը «Dorians» խումբը կատարեց «Եվրատեսիլ»-ում:

Տոնակատարության շրջանակում ներկայացվել է լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «UK in Armenia» (ՄԹ-ն Հայաստանում) խորհրդանշական ֆոտո ցուցահանդեսը եւ հյուրերը հնարավորություն են ունեցել դիտել Բրիտանական GREAT արշավը ներկայացնող կարճ ֆիլմեր: