Ֆրասիայում երդվյալների դատրանը 37-ամյա Անդո Սարգսյանին դատապարտել է 25 տարվա ազատազրկման` 2011թ. մայիսին Նիցցայի քրեական շրջանակներում երկու ազդեցիկ անձանց սպանելու համար, գրում է ֆրանսիական «Le Parisien» պարբերականը:

Դատախազի օգնականը ցմահ է պահանջել Սարգսյանի համար, ով ունի ռուսաստանյան անձնագիր եւ Ֆրանսիայում քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել: Դատաքննության ընթացքում այդպես էլ չի բացահայտվել սպանության դրդապատճառը:

Երկու տղամարդկանց հրազենով սպանված էին գտել Սարգսյանի բնակարանում` գինարբուքից հետո: Սպանվել էին Էդվարդ Մարգարայնը, ով Նիցցայում համարվում է «օրենքով գող»: Մյուս զոհը եղել է չեչեն Աբդուլ Էրզանուկաեւը, ով ենթադրաբար եղել է Նիցցայի չեչենական համայնքի «հաշտարար դատավորը»:

Սարգսյանը ձերբակալվել է փողոցում` կրկնակի ստուգումից հետո: Հանցագործության գիշերը նա երեքից ամենաշատ հարբածն է եղել:

Նրա փաստաբանը նշել է, որ չեչենը սկզբում սպանել է հային, որից հետ էլ Սարգսյանն սպանել է չեչենին: