Գերմանիայի իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել՝ երկրի հյուսիսում եւ արեւելքում շարունակվող ջրհեղեղների պատճառով: Մասնավորապես, փրկարարների լրջորեն անհանգստացնում է Էլբա գետի ջրերի մակարդակի բարձրացումը:

Գերմանիայում հորդառատ անձրեւներից ուժեղ ջրհեղեղի հարվածի տակ են հայտնվել նաեւ հարավային տարածաշրջանները՝ Բադեն-Բյուրտենբերգը եւ Բավարիան, ինչպես նաեւ Սաքսոնիան, որտեղ ջրհեղեղը Էլբայով եկել է հարեւան Չեխիայից:

Ներկայումս այդ տարածաշրջաններում իրավիճակը բարելավվում է, սակայն ծանր է վիճակը Սաքսոնիա-Անհալտում, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Փորձագետների պնդմամբ՝ ջրհեղեղը կարող է հասնել նաեւ Մեկլենբուրգ-Վորպոմերնի հարավ-արեւմտյան հատված, ինչպես նաեւ Գերմանիայի բնակչության թվով երկրորդ քաղաք Համբուրգ: