Ղազախստանի Աթիրաուսկի մարզում նավթատար խողովակի վթարի հետեւանքով 3,2 հազ. քմ տարածքի վրա  նավթի էմուլսիայի  արտահոսք է եղել:

Նավթատարը պատկանել է «Ժանաթալափ- Բալգիմբաեւա» նավթահանքը շահագործող «ԺայիկՄունայԳազ» նավթագազային ընկերությանը, գրում է  «Ինտերֆաքսը»:

Զոհեր եւ տուժածներ չկան: Ներկայումս դեպքի վայրում զոդման աշխատանքներ են կատարվում: