Լոս Անջելեսի Սանտա Մոնիկայում կրակոցների զոհերի թիվը հասել է հինգի. հիվանդանոցում վիրավոր կին է վախճանվել:
Ոստիկանությունը պարզել էր, որ հարձակումն իրականացրել է 23-ամյա Ջոն Զաուարին: Հունիսի 7-ին նա կրակ էր բացել Սանտա Մոնիկայի քոլեջներից մեկից ոչ հեռու: Ավելի ուշ նա ոչնչացվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
Սանտա Մոնիկայում հայրն ու որդին սպանվել էին տանը, որտեղ հետո հրդեհ էր բռնկվել: Մի կին հրաձգության էր ենթարկվել քոլեջի գրադարանի մոտ: Զոհվել էր նաեւ 68-ամյա Կարլոս Նավարո Ֆրանկոն, որը հրաձգության պահին իր մեքենայի ղեկին էր գտնվում: Հունիսի 10-ի գիշերը հվանդանոցում վախճանվել է Ֆրանկոյի 26-ամյա վիրավոր դուստրը` Մարսելան: Վիրավորվել էինր եւս հինգ մարդ:
Զաուարին հոգեկան հիվանդությամբ էր տառապում: Մի քանի տարի առաջ նա ուղարկվել էր բուժման, երբ խոսել էր «որեւէ մեկին վնաս տալու հնարավորության մասին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով CNN-ին:


























