Merpati Nusantara Airline ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել Ինդոնեզիայի Արեւելյան Նուսա-Թենգարա նահանգի մայրաքաղաքի օդանավակայանում: Բաջավա-Կուպանգ ուղղությամբ չվերթ իրականացնող չինական արտադրության ՄԱ 60 օդանավը վայրէջքի ժամանակ քթամասով բախվել է գետնին, որից հետո երկու մասի է բաժանվել:
Տուժել է մեկ մարդ, հայտնում է Detik.com-ը: Թե որքան ուղեւորներ են եղել օդանավում, չի հաղորդվում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բամբանգ Էրվանը հայտնել է, որ օդանավը փակել է օդանավակայանի հատվածներից մեկը, այն տարհանելու համար կպահանջվի չորս ժամ:


























