Լոնդոնում հրդեհ է բռնկվել իսլամական գիշերօթիկ դպրոցում: Հրդեհի պահին հաստատությունում 120 երեխա է եղել, նրանց հասցրել են տարհանել: Միջադեպը տեղի է ունեցել հունսի 9-ի գիշերը:

Reuters-ը հաղորդում է, որ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել մի քանի սաների, որոնք թունավորվել էին  ածխածնի գազերից:

Ոստիկանները կարծում են, որ պատահարի ամենահավանական պատճառը դիտավորյալ հրկիզումն է, հայտնում է rbc-ն:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Լոնդոնում չարագործներն արդեն հրկիզել էին մզկիթ, կասկածյալներին  դեռ չի հաջողվել ձերբակալել:  Սքոթլենդ Յարդում եզրակացրել են, որ հարձակումը բրիտանացի զինծառայող Դրամեր Լի Ռիգբիի մահվան վրեժ էր: