Սքոթլանդ Յարդը շուրջօրյա հսկողության տակ է վերցրել Լոնդոնի որոշ մահմեդական հաստատություններ: Նման որոշում է կայացվել մայրաքաղաքի Բրոմլի թաղամասում գիշերօթիկ դպրոցի եւ քաղաքի հյուսիսային մասում մզկիթի հրկիզումից հետո: Պահպանության վերաբերյալ հրահանգը տվել է Լոնդոնի ոստիկանապետ Բերնարդ Հոգան Հոուն:
«Լոնդոնի բոլոր թաղամասերում, հավանական վտանգի գոտի ներկայացնող տարածքներում ավելացվել է ոստիկանների թիվը , - ասել է նա ու հավելել. «Մենք շուրջօրյա պահպանություն կապահովենք այն հաստատոթյունների համար, որոնք ամենաշատն են վտանգված: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Լի Ռիգբիի սպանությունը պառակտի լոնդոնցիներին»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ոստիկանության ձեռնարկած միջոցներն ապացուցում են իրավիճակի լրջությունը, եւ այն, որ մայրաքաղաքի իշխանությունները լրջորեն անհանգստացած են մայիսի 22-ի միջադեպի հնարավոր բացասական հետեւանքների կապակցությամբ:




























