Կազանում ձերբակալվել է 39-ամյա Եվգենի Շուտովը, ով կասկածվում է Թաթարսանի տարածքում բազմաթիվ բռնաբարությունների մեջ: Հանցագործը հետախուզման մեջ էր 2012թ. Հուլիսից:
Կասկածյալի հետքին դուրս են եկել տեղացի բնակչի օգնությամբ: Նրանցի արդեն մատնահետքեր են վերցրել, որոնք համընկել են դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքերի հետ:
«Այժմ ձերբակալվածը փորձում է հոգեկան հիվանդի տեղ դնել իրեն, իրավապահների հետ համագործակցությունից հրաժարվել է: Սակայն մենք կասկածներ չունենք, որ հենց ինքն է արել հանցանքները»,- Life News-ին հայտնել են Թաթարստանի ՆԳՆ-ից:
2003-ից 2012 թվականներին նա 65 հարձակում է գործել կանանց վրա: Չնայած նրան, որ բոլոր տուժածները հստակ պատկերել են նրան, ոստիկաններին չէր հաջողվում բռնել կասկածյալին:


























